|
| | |
|
В разделе материалов: 7 Показано материалов: 1-7 |
|
Այս տարի ՀՀ կառավարությունը 73 միլիարդ 760 միլիոն դրամ է ծախսելու պետական պարտքի սպասարկման համար: ՀՀ պետական բյուջեում դրված փոխարժեքով դա կազմում է մոտ 180 միլիոն դոլար: Դրանից 21 միլիարդ դրամը ուղղվելու է օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից եւ այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկմանը: Եւս 17 միլիարդ դրամ ուղղվելու է արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկմանը: Մնացած շուրջ 35 միլիարդ դրամը ուղղվելու է ներքին պարտքի սպասարկմանը: Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը արդեն 3.4 միլիարդ դրամ է վճարել պետական պարտքի սպասարկմանը: Դրանից 2.1 միլիարդ դրամը ուղղվել է ներքին պարտքի սպասարկմանը, իսկ արտաքին պարտքի սպասարկմանը՝ 1.3 մլրդ դրամ:
Տնտեսություն |
Просмотров: 302 |
Загрузок: 0 |
Добавил: Max |
Дата: 17.02.2015
|
|
2014 թվականի ապրիլից մինչեւ այս տարվա փետրվարի 12-ը Ուկրաինայի արեւելքում հակամարտության ընթացքում զոհվել է 5617 մարդ: Այսօր նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման բաժինը: Նույն ժամանակահատվածում վիրավորվածների թիվը հասել է 13 հազար 400-ի: Փախստականների ու ներքին տեղահանվածների թիվն անցնում է 1 միլիոնից:
Ավելի վաղ՝ փետրվարի 7-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հրապարակված տվյալների համաձայն, Դոնբասի հակամարտության ընթացքում զոհվել է 5638 մարդ, որից միայն 1432-ն են զինծառայող:
Աշխարհ |
Просмотров: 314 |
Загрузок: 0 |
Добавил: Max |
Дата: 17.02.2015
|
|
Մարտի 1-ին Ռուսաստանում արտախորհրդարանական ուժերի եւ Կոմկուսի կողմից ծրագրված բողոքի ցույցերի նախաշեմին «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն»-ը փորձել է պարզել դրանց արդյունավետության վերաբերյալ շարքային քաղաքացիների վերաբերմունքը: Պատասխանելով «Արդյո՞ք կան այնպիսի սուր խնդիրներ, որոնք առանց բողոքի ցույցերի հնարավոր չէ լուծել» հարցին, ռուսաստանցիների 36 տոկոսը նշել է, որ երկրում սուր խնդիրներ չկան: Մինչդեռ, 50 տոկոսը ընդունել է սուր խնդիրների առկայությունը: Նման քաղաքացիների 24 տոկոսը գտնում է, որ սուր խնդիրների լուծման համար պետք է դիմել բողոքի ցույցերի, սակայն վստահ չէ, որ նման քայլը արդյունք կտա: Հարցվածների 16 տոկոսն էլ գտնում է, որ դրանք արդյունք են տալիս միայն առանձին դեպքերում: 26 տոկոսն էլ կարծում է, որ սուր խնդիրներն արդեն լուծվում է: Եվ միայն 8 տոկոսն է վստահ, որ առանց բողոքի ցույցերի հնարավոր չէ հասնել առկա սուր խնդիրների լուծման:
Աշխարհ |
Просмотров: 295 |
Загрузок: 0 |
Добавил: Max |
Дата: 17.02.2015
|
|
Երեկվա հանրահավաքը բազմամարդությամբ չէր զիջում հոկտեմբերի 10-ի հանրահավաքին
Այսօր ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները եւս մեկ իրազեկում են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշել է, որ նոր իրազեկումը լիարժեք արտացոլում է օրենքի տառն ու պահանջը եւ իրենք պատրաստվում են փետրվարի 20-ին նախապես հայտարարված հավաքը անցկացնել։
Հիշեցնենք, որ երեկ եւս եռյակի ներկայացուցիչները դիմել էին քաղաքապետարան՝ իրազեկելով, որ փետրվարի 20-ին ժամը 16:00-ին նախատեսում են շտապ հավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այսպիսի հավաքի դեպքում քաղաքապետարանը ուղղակի տեղեկացվում է միջոցառման մասին եւ պարտադիր չէ, որ իրազեկումը ի գիտություն ընդունվի:
Ի պատասխան քաղաքապետարանը հայտարարել էր, որ 8 օր առաջ տեղի ունեցած իրադարձությանը (Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթին-խմբ.) արձագանքելու համար հրավիրված հավաքը չի կարող շտապ համարվել, ուստի առաջարկում են պատշաճ իրազեկում ներկայացնել: |
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ, փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԵԱՀԿ ԽՎ-ի գխավոր քարտուղար Օլիվեր Սպենսերի եւ վեհաժողովում ներկայացված խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների հետ: |
Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պարտականություններից։ Ծառուկյանը նաեւ այդ խորհրդի նախագահն էր, հետեւաբար հեռացված է նաեւ այդ պաշտոնից: Իսկ նրա փոխարեն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի խորհրդում նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը (ՀՀԿ անդամ): Հիշեցնենք, որ բուհերի խորհուրդները, բացի ուսանողական եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից, ձեւավորվում են նախարարության ու կառավարության առաջարկած անձանցից: Ակնհայտ է, իհարկե, որ Ծառուկյանին այս խորհրդից հեռացնելը նրա նկատմամբ սանձազերծված արշավի շրջանակներում է: Բայց եթե այդ ընթացքում ընդգծվում էր նրա՝ քաղաքական գործիչ չլինելու հանգամանքը եւ ակնարկվում էր հարկերից խուսափելու փաստը, ապա Ծառուկյանի՝ սպորտսմեն լինելը ոչ ոք կասկածի տակ չէր առել: Եւ ուրեմն՝ ի՞նչ պատճառաբանություն է ներկայացնում կառավարությունը՝ նրան ֆիզկուլտինստիտուտից եւս հեռացնելու համար: Երեկ, երբ փորձեցինք ստանալ այս հարցի պատասխանը, պարզվեց՝ կառավարությունն ասելիք չունի: Նշենք, որ ըստ Վիքիպեդիայի կենսագրական տվյալների, Գագիկ Ծառուկյանը նշված ինստիտուտի շրջանավարտ է, եղել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ։ 1996 թվականին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին՝ Եվրոպայի չեմպիոն։ |
Այն բանից հետո, երբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միմյանց (առնվազն) քաղաքականապես ոչնչացնելու մասին հայտարարություն են արել, Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը լարված է եւ շարունակում է լարվել գրեթե ամենժամյա ռեժիմով: Շաբաթ օրը ոչ իշխանական եռյակի լիդերները ընդլայնված կազմով հավաք արեցին, որից հետո որոշեցին փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել: Եռյակի ներկայացուցիչները երեկ արդեն Շտապ հավաք անցկացնելու մասին գրություն են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Ավելի ուշ՝ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որում ասում է, թե գրությունը չի համապատասխանում օրենքին: Այսուհանդերձ, քաղաքապետարանը չի հայտարարել, որ արգելում է հավաքը, չնայած՝ բազմաթիվ լրատվամիջոցներ հենց այդպես էլ մեկնաբանում են: Իսկ եռյակի ներկայացուցիչներն ասում են, որ անկախ քաղաքապետարանի դիրքորոշումներից, հանրահավաքը տեղի է ունենալու: Փետրվարի 20-ի հանրահավաքը, թերեւս, ՀՀԿ-ԲՀԿ ընթացիկ կոնֆլիկտի կարեւորագույն հանգրվաններից է: Ճիշտ է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ի ելույթում արդեն իսկ հայտարարել է հավաքների, քաղաքացիական անհնազանդության միջոցով Սերժ Սարգսյանին հեռացնելու մտադրության մասին, բայց առայժմ որեւէ կոնկրետ ճանապարհային քարտեզ չի հրապարակել, թե կոնկրետ երբ եւ կոնկրետ ինչպես է դա պատրաստվում անել: Ենթադրվում է, որ այս հարցերի պատասխանը պետք է տրվի հենց փետրվարի 20-ի հանրահավաքում:
Երեկ մի շարք լրատվամիջոցներ լուր տարածեցին, թե Մոսկվայից Երեւան է ժամանել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ միջնորդական առաքելություն իրականացնելու, հաշտության եզրեր գտնելու համար: Թե ինչքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը՝ միանշանակ դժվար է ասել: Պրոբլեմն այն է, սակայն, որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը իրենց վերջին ելույթներով արժանապատիվ նահանջի ճանապարհ չեն թողել: Միակ խաղաղ հանգրվանը, որ Գագիկ Ծառուկյանի համար իր ելույթում նախատեսել է Սերժ Սարգսյանը՝ քաղաքականությունից հեռանալն ու բացառապես բիզնեսով զբաղվելն է, իսկ Գագիկ Ծառուկյանը խնդիրը շատ կոնկրետ է ձեւակերպել. Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: Թե այս իրավիճակում ինչպիսի՞ հաշտություն է հնարավոր՝ դժվար է ասել: Տեսականորեն հաշտությունը չի բացառվում, իհարկե: Բայց Սարգսյանի ու Ծառուկյանի հռետորաբանությունից հետո ոչ-ոքի արդյունքը կարծես հնարավոր չէ: Ինչպես հաշտեցման, այնպես էլ առճակատման պարագայում լինելու են հաղթողներ ու պարտվողներ: Թե ինչքա՞ն համոզիչ կլինի հաղթանակը եւ որքան ծանր պարտությունը՝ հնարավոր չէ կանխատեսել:
Այս համոզմունքն է, թերեւս, Սերժ Սարգսյանին ստիպում ոչ մի րոպե կանգ չառնել. երեկ երեկոյան, արդեն, ԲՀԿ-ն ահազանգում էր, որ կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները ձերբակալվում են, բերման են ենթարկվում՝ տարբեր պատճառաբանություններով: Ուշ երեկոյան լուր տարածվեց, որ մոտ 40 ոստիկաններ շրջապատել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը՝ Ջանֆիդա գյուղում, եւ խուզարկություն են իրականացրել: Այս լուրերի ֆոնին համոզմունք կա, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը նույնպես մտնում է իշխանությունների պլանների մեջ: Երեկ, սակայն, ի հեճուկս սպասումների, իշխանությունը ոչ մի կոնկրետ քայլ չձեռնարկեց ԲՀԿ նախագահին ԱԺ պատգամավորի մանդատից, այսպիսով նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Քանի դեռ Ծառուկյանը պատգամավոր է, նրան կարող են ձերբակալել միայն ԱԺ համաձայնությամբ: Օրենքը թույլ է տալիս պատգամավորին ձերբակալել նաեւ հանցանքի կատարման պահին, բայց կալանքի հարցը պետք է հասնի ԱԺ: Ականատեսները վկայում են, որ Գագիկ Ծառուկյանի հայտնի առանձնատան շուրջ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկված: Ծառուկյանին խորհուրդ են տվել հնարավորինս քիչ դուրս գալ տնից՝ սադրանքներից խուսափելու համար: Իսկ ԱԺ միջանցքներում խոսում են, որ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված թղթեր են նախապատրաստվում: Ու այստեղից բնական հարց է ծագում. եթե իշխանության խնդիրը Ծառուկյանի շուտափույթ ձերբակալությունը չէ, ինչո՞ւ են նրան շուտափույթ ուզում զրկել պատգամավորական մանդատից:
Ամեն դեպքում, պրոցեսները Հայաստանում մտել են անկանխատեսելիության փուլ: Ամեն րոպե կարող է ինչ-որ կարեւոր, նույնիսկ շրջադարձային բան տեղի ունենալ: Ու չնայած հիմա նախահարձակ կողմը Սերժ Սարգսյանն է, ու Ծառուկյանը, ըստ էության, պաշարված է սեփական առանձնատանը, ստեղծված իրավիճակից հաղթանակած դուրս գալու՝ կողմերի հնարավորությունները պետք է հավասար գնահատել: Շատերը համարում են, որ եռյակը ուշանում է իր գործողություններում եւ ժամանակն աշխատում է Սերժ Սարգսյանի օգտին: Սա կարող է ե՛ւ ճիշտ գնահատական լինել, ե՛ւ սխալ: Եթե եռյակն ուշանում է, որովհետեւ այնքան էլ լավ չի պատկերացնում իր անելիքը, դա, իհարկե, թուլացնում է նրա շանսերը: Բայց եթե հստակ գիտի իր անելիքը եւ հանդարտ շարժվելը նրա մարտավարության մասն է, ուրեմն սա մի փոքր փոխում է իրավիճակը: Ոմանք պնդում են, թե ԲՀԿ-ն ու իր համակիրները Սերժ Սարգսյանի վարչական լծաների դեմ ոչ մի շանս չունեն: Սա, իհարկե, օբյեկտիվ գնահատական չէ, որովհետեւ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը կարող են ահռելի մասսաներ կոնսոլիդացնել, որոնց դեմ ուժային լծակները ուղղակի անօգուտ են: Սա իսկապես խնդիր չէ Ծառուկյանի եւ եռյակի համար: Խնդիրը բոլորովին ուրիշ բան է. կկարողանա՞ նա ճիշտ ուղղորդել մարդկանց էներգիան, իշխանափոխության մղումը, թե՞ ժողովրդական զանգվածների հերթական հիասթափության պատճառը կդառնա: Ծառուկյանի համար իրական վտանգը Սերժ Սարգսյանն ու նրա ուժային լծակները չեն, այլ իշխանափոխության ձգտող զանգվածների հիասթափությունը: |
| |
| | |
|