Երբ մտածում ես, որ ոչինչ չունես, ուրախացի'ր, քանի որ դու ունես կյանք, որն իր մեջ ներառում է ամեն ինչ.
Անցյալը երբեք չես կարող ջնջել, Ինչպես չես կարող տեսնել ապագան: Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ, ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:
Եթե երկու մարդկանց կարծիքները միշտ համընկնում են, ապա նրանցից միայն մեկն է մտածում:
Ծնվում ենք ակամա , Ապրում Զարմացած ,Մեռնում կարոտով :
Երբ քեզ շրջապատում են հրաշալի մարդիկ ու հասկանում ես ,որ նրանք ունեն ավելի մոտիկ մարդիկ ,քան դու ես… Հասկանում ես , որ միայնակ ես…
Սերն առանց հարգանքի չի կարող ո°չ հեռու գնալ, ո°չ վեր բարձրանալ, դա մի թևանի հրեշտակ է:
Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է
Կյանքում մի տեղ կա, ուր եթե լինեմ, գոհ ու բախտավոր ինձ կհամարեմ, կուզե՞ս տեղն ասեմ, թեկուզ գաղտնիք է դա… քո սրտիկն է: Միայն այն ժամանակ մարդ կդառնաս, երբ սովորես ուրիշի մեջ տեսնել մարդուն:
Մարդկանց փոխելու համար հարկավոր է սիրել նրանց: Նրանց վրա ներգործելը համամասնական է նրանց նկատմամբ սիրուն:
Սիրել նշանակում է տեսնել մի հրաշք, որը անտեսանելի է ուրիշների համար…
Սերը ամեն ինչ է… և դա է միակ բանը, որ մենք գիտենք սիրո մասին…
Եթե ուզում ես երջանիկ լինել, պետք է կարողանաս սպասել ու հուսալ:
Աղքատիկ է սերը, եթե կարելի է չափել:
Սերը հաճախ վերցնում է խելքը , նրանցից ով ուներ և տալիս նրանց, ով չուներ…
Մարդիկ դադարում են իրար սիրել միայն այն պատճառով, որ առաջ չափից շատ էին սիրում…
Հրեշտակները այն անվանում են երկնային նեկտար, սատանաները դժոխային տանջանք, իսկ մարդիկ սեր…
Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:
Մարդ ապրում է իսկական կյանքով,եթե երջանիկ է ուրիշի երջանկությամբ:
Նա ով չգիտի օգտվել երջանկությունից,երբ այն գալիս է,իրավունք չունի դժգոհել,երբ այն հեռանում է:
Ինչ-որ չկարողացար` քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր` երբեք
|